Հաղորդակցվելով աշխարհի հետ։
Հանուն բազմազանության, փոխըմբռնման և վստահության։
Մենք միավորում ենք մարդկանց ամբողջ աշխարհում։ Որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային հաստատություն՝ Գյոթե ինստիտուտը խթանում է մշակութային փոխանակումը, կրթությունը և հասարակական քննարկումները միջազգային համատեքստում, ինչպես նաև նպաստում գերմաներենի դասավանդման ու ուսուցման տարածմանը։ Մեր գործընկերների հետ միասին կենտրոնանում ենք համաշխարհային հնարավորությունների և մարտահրավերների վրա՝ վստահելի ու ապահով երկխոսության հրավիրելով տարաբնույթ տեսակետները։
Լսելու և փոխանակվելու ունակությունը դիտարկում ենք որպես փոխըմբռնման կարևորագույն միջոց։ Մենք առաջնորդվում ենք թափանցիկության, բազմազանության և կայունության սկզբունքներով։ Մեր ծառայությունների և աշխատանքային բնույթի հիմքում հենց այդ սկզբունքներն են։