Մեդիադարան

ԳԵՐՄԱՆԻԱ․ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ի՞նչ է նշանակում Գերմանիայում ապրել և սովորել։ Հարիշը, Ռանիան, Մայքլը, Ալլան, Ջոնաթանը և Էմիլին եկել են Հնդկաստանից, Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կոլումբիայից և Անգլիայից։ Նրանք պատմում են Գերմանիայի և իրենց տպավորությունների մասին։

    OLED – ԼՈՒՅՍ ՓՈՔՐԻԿ ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐԻՑ

    Փայլուն պաստառներ, պատկերներ և էլաստիկ թիթեղներ էլեկտրական լամպերի կամ թարթող նեոնային խողովակների փոխարեն։ Օրգանական լուսադիոդների (կարճ՝ OLED) օգտագործման հնարավորությունները գրեթե անսահման են։ Արդեն այսօր դրանք օգտագործվում են, օրինակ, բջջային հեռախոսների և MP3 նվագարկիչների էկրաններում։ Դրեզդենում, Պոտսդամում և Մայնցում հետազոտողները աշխատում են OLED լուսադիոդներն ավելի ամուր, դիմացկուն և վառ դարձնելու համար։

      STED – ՀԱՅԱՑՔ ՆԱՆՈԱՇԽԱՐՀ ԼՈՒՅՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

      Մասնիկները, որոնք միմյանցից գտնվում են 200 նանոմետրից պակաս հեռավորության վրա, որը համապատասխանում է մազի հաստության երկու հարյուրերորդական մասին, չեն կարող ուսումնասիրվել սովորական մանրադիտակի միջոցով։ Պատճառը լույսի ալիքի բնույթն է, որի կես երկարությունը 200 նանոմետր է։ Այդուհանդերձ, ֆիզիկոս Շտեֆան Հելլի կողմից մշակած STED միկրոսկոպիան թույլ է տալիս հաղթահարել այդ սահմանը և զննել նանոմասնիկների զարմանահրաշ աշխարհը։

        ՖՐԱՈՒՆՀՈՖԵՐՅԱՆ ԳԾԵՐԸ 200 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

        Յnզեֆ ֆոն Ֆրաունհոֆերը 1814 թվականին հետազոտել է արևային սպեկտրում մուգ գծերի երևույթը։ Նա առաջինն էր, ով կարողացավ համակարգված ուսումնասիրել, չափել և հրապարակել իր դիտարկումների արդյունքները։ Դրանք հետագայում նրան ծառայեցին օպտիկական ոսպնյակների մշակման և փորձարկման համար։ Ֆրաունհոֆերյան գծերը միանգամից մտան ֆիզիկայի տերմինաբանության մեջ և դարձան նշանակալի հայտնագործություն սպեկտրային վերլուծության և աստղաֆիզիկայի զարգացման ճանապարհին։

          ԲՆԱԿԱՆ ԿԱՈՒՉՈՒԿ՝ ԽԱՏՈՒՏԻԿԻՑ

          Խատուտիկը դիմացկում բույս է, որից կարելի է արդյունահանել մեծ պահանջարկ ունեցող հումք՝ կաուչուկ, որն անհրաժեշտ է ռետինի արտադրության համար։ Ֆրաունհոֆերի ընկերակցության գիտնականները կաուչուկի արտադրության համար օգտագործում են ռուսական խատուտիկը։

            ՔՎԱՆՏԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ․ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

            Սկզբունքորեն, ցանկացած կոդ կարելի է «կոտրել»։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ունենալ համապատասխան հաշվողական տեխնիկա։ Քվանտային գաղտնագրության դեպքում ամեն ինչ միանգամայն տարբեր է։ Այս մեթոդով կոդավորված հաղորդագրությունները հնարավոր չէ «կոտրել» առանց ուղարկողի և ստացողի համար աննկատ մնալու։

              ԱՊԱԳԱՅԻ ՖԱԲՐԻԿԱՆ․ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ 4.0

              «Արդյունաբերություն 4.0» տեսլականը «խելացի» գործարանի կոնցեպտ է։ Մեքենաները, մշակվող դետալներն ու տրանսպորտային միջոցները տվիչների, փոքրիկ համակարգիչների և հաղորդակների միջոցով միավորված են մեկ ցանցում և միացված են ինտերնետին։ Արդյունքում դրանք կարող են անընդհատ տեղեկատվությամբ փոխանակվել։ Արտադրությունն ու նյութատեխնիկական ապահովումը օպտիմալացվում են, իսկ արտադրանքները համապատասխանեցվում են ցանկություններին։