Գյուտեր
ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Գերմանիան վաղուց ի վեր եղել է գյուտարարների և կոնստրուկտորների երկիր։ Ծանոթացիր գերմանական քաղաքներում արված 14 գյուտերին՝ Համբուրգից մինչև Մյունխեն։Համբուրգ, 1969
Գրեթե բոլորն իրենց մոտ ունեն այն՝ մեկ կամ մի քանի չիպային քարտ։ Համբուրգցի ռադիոտեխնիկ Յուրգեն Դեթլոֆը առաջին մարդն է, ում մտքով անցել է, որ քարտերի վրա կարելի է տեղեկատվություն պահել։ 1969-ին նա գրանցում է ինտեգրված միկրոսխեմայով պլաստիկ քարտի արտոնագիրը։Իմացիր ավելին
© pixabay.com
Hamburg
Չիպային քարտ
Ռոստոկ (Դեսաու), 1939
Heinkel He 178-ը աշխարհում առաջին տուրբոռեակտիվ շարժիչով ինքնաթիռն է, որը շատ ավելի արագ է, քան պրոպելլերային ինքնաթիռները։ Դրա շարժիչը՝ այսպես կոչված, ռեակտիվ տուրբինը, մշակել է ֆիզիկոս Հանս Յոախիմ Փաբստ ֆոն Օհայնը։ Այսօր ռեակտիվ ինքնաթիռները տարեկան 5 միլիարդ ուղևոր են տեղափոխում։
© „Ohain USAF He 178 page61“
Rostock
Ռեակտիվ շարժիչ
Բեռլին, 1935
1935 թ.-ին երիտասարդ ինժեներ Կոնրադ Ցուզեն Բեռլինում գտնվող իր ծնողների բնակարանում հավաքում է առաջին ծրագրավորվող համակարգիչը։ Միայն երրորդ փորձից է նրան հաջողվում աշխատող սարք ստեղծել, որը նա կոչում է Z3։ Պատի պահարանի չափսի այս մեքենան դառնում է աշխարհում առաջին համակարգիչը։Իմացիր ավելին
© CC BY-SA 3.0
Berlin
Համակարգիչ
Լայպցիգ, 1650
1605 թվականին այն ժամանակվա գերմանական Ստրասբուրգ քաղաքում լույս է տեսնում առաջին շաբաթաթերթը՝ «Relation»-ը։ Որոշ ժամանակ անց թերթեր սկսում են լույս տեսնել ամենուր։ Եվրոպայում այդ ժամանակ ընթանում էր Երեսնամյա պատերազմը, և բոլորն ուզում էին ավելի շուտ իմանալ, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում։ 1650 թվականի հուլիսի 1-ին լայպցիգցի հրատարակիչ Թիմոթեուս Ռիչը թագավորից թույլտվություն է ստանում հրատարակելու մի թերթ, որը պետք է լույս տեսներ շաբաթը վեց անգամ։ Հենց սա էլ համարվում է աշխարհում առաջին օրաթերթը։
© Stiftung Saarländischer Kulturbesitz / Sammlung Deutsches Zeitungsmuseum
Leipzig
Առաջին օրաթերթը
ՎՈՒՊԵՐԹԱԼ-ԷԼԲԵՐՖԵԼԴ, 1897
1897 թ․-ի օգոստոսի 10-ին քիմիկոս Ֆելիքս Հոֆմանը Բայեր ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստանում է մաքուր ացետիլսալիցիլաթթու (ASS)։ Նոր դեղամիջոցը Ասպիրին անվան տակ դառնում է աշխարհում ամենահայտնի դեղորայքը։ Ամեն տարի արտադրվում է ավելի քան 50 000 տոննա ասպիրին։ Եթե այս հաբերից շղթա պատրաստենք, ապա դրա երկարությունը հավասար կլինի Երկրից մինչև Լուսին և դեպի հետ հեռավորությանը։Իմացիր ավելին
© picture alliance/akg
Wuppertal
Ասպիրին
Բոնն – Բադ Գոդեսբերգ, 1915
1915-ին «Ագներ» սրճարանը (գերմ.՝ Agner) հատկապես սիրված է ուսանողների շրջանում։ Որպես աղանդեր այնտեղ սերուցքով բալ է մատուցվում։ Հանկարծ շվաբացի հրուշակագործ Յոզեֆ Քելերի մոտ մի փայլուն միտք է ծագում։ «Քաղցր Յոզեֆը» (այսպես էին նրան կոչում) պարզ աղանդերը վերածում է անկրկնելի տորթի։ Դրա համար նա օգտագործում է տորթի խմոր, շոկոլադե տաշեղներ և շվարցվալդյան բալի լիկյոր։ «Շվարցվալդյան բալի տորթ» անվան տակ նրա գլուխգործոցը հայտնի է դառնում ամբողջ աշխարհում։
© pixabay.com
Bonn
Շվարցվալդյան բալի տորթ
Գյոթինգեն, 1999
1999 թվականին Շտեֆան Հելլը Գյոթինգենում ստեղծում է STED մանրադիտակը։ Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս դիտելու կենդանի կառուցվածքները նանո մասնիկների մակարդակում։ 2014 թվականին նա իր գյուտի համար ստանում է Նոբելյան մրցանակ։Իմացիր ավելին
Ֆիլմ՝: Շտեֆան Հելլ, STED մանրադիտակ
Göttingen
STED մանրադիտակ
Մանհայմ, 1886
Առաջին «ժամանակակից» ավտոմեքենան ունի երեք անիվ։ 1886 թվականի հունվարի 29-ին Կարլ Բենցը գրանցում է ներքին այրման շարժիչով համալրված իր ավտոմեքենան։ Առաջին երկարատև ուղևորությունը կատարում է նրա կինը՝ Բերտան։ 1888-ի օգոստոսի սկզբին նա իր երկու որդիների հետ միասին անցնում է 100 կիլոմետրից ավել ճանապարհը՝ Մանհայմից մինչև Պֆորցհայմ և հետ։ Բենզին նա գնում է ճանապարհին՝ դեղատնից։Իմացիր ավելին
© Mercedes-Benz Classic
Mannheim
Ավտոմեքենա
Մայնց, մոտ 1450 թ․
Յոհաննես Գենսֆլայշը, ով նաև հայտնի է որպես Գութենբերգ անվամբ, համարվում է ժամանակակից գրատպության մեթոդի և տպագրական մամլիչի գյուտարարը։ 1450 թվականից հետո նրա գյուտը իրական հեղափոխություն է առաջացնում Եվրոպայում, քանի որ նոր մեթոդը հնարավորություն է ստեղծում գրքերի զանգվածային տպագրության համար։ Գրատպությունը երկրորդ հազարամյակի կարևորագույն գյուտերից մեկն է և հանգեցնում է սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի էական փոփոխությունների։
© Wikipedia
Mainz
Գրատպություն
Վալդախթալ-Թումլինգեն, 1958
Ավելի քան 1100 արտոնագիր ստացած, մասնագիտությամբ փականագործ և ձեռնարկատեր Արթուր Ֆիշերը Գերմանիայի ամենահաջողակ գյուտարարն է։ Նրա ամենահայտնի գյուտը պլաստմասե դյուբելն է։ Այն օգտագործման մեջ ավելի արագ, պարզ և հուսալի է, քան իր նախորդները, ուստի այն լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում։
© picture-alliance/ dpa
Waldachtal
Պլաստմասե դյուբել
Հերցոգենաուրախ, 1925
Ադի Դասլերի մոտ մի գաղափար է հղանում։ Նա ցանկանում է ստեղծել կատարյալ մարզակոշիկներ։ Դեռևս 1928-ին Ամստերդամում կայացած Օլիմպիական խաղերի մասնակիցները կրում են նրա արտադրամասում ստեղծված հատուկ կոշիկները։ 1936 թ.-ին Բեռլինում թեթևաթլետ Յեսսե Օվենսը Դասլերի կոշիկներով նվաճում է չորս ոսկե մեդալ։ Բայց ամենամեծ հաջողությունը գալիս է 1954 թվականի աշխարհի գավաթի լեգենդար եզրափակչից հետո։ Գերմանիան եզրափակչում պարտության է մատնում անպարտելի համարվող Հունգարիայի հավաքականին, իսկ Դասլերի ստեղծած փոխարինվող ելուստներով կոշիկները ամբողջ աշխարհում հայտնի են դառնում ADIDAS ապրանքանիշի ներքո։
© adidas Group
Herzogenaurach
Ֆուտբոլային կոշիկներ
Վյուրցբուրգ, 1895
Իր ժամանակի շատ ֆիզիկոսների պես՝ Վյուրցբուրգի համալսարանի ռեկտոր Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը նույնպես փորձարկումներ է կատարում իր լաբորատորիայում այսպես կոչված կատոդային ճառագայթներով։ 1895 թվականի նոյեմբերի 8-ին նա հայտնագործում է ճառագայթման նոր տիպ։ Այս հայտնագործությունը հսկայական նշանակություն է ունենում բժշկության համար։ Առաջին անգամ հնարավոր է դառնում տեսնել մարդու մարմնի ներսը՝ առանց այն վնասելու։Իմացիր ավելին
© pixabay.com
Würzburg
Ռենտգենյան ճառագայթներ
Աուգսբուրգ, 1897
1893 թ․-ին Ռուդոլֆ Դիզելը արտոնագիր է ստանում նոր տեսակի շարժիչի համար, որի նախագիծը նա կարողանում է իրագործել միայն 1897 թ-ին, Աուգսբուրգի մեքենաշինական ընկերության (հետագայում հայտնի որպես MAN) ինժեներների հետ միասին։ Այսօր դիզելային շարժիչները ամբողջ աշխարհում համարվում են որպես հուսալի և դիմացկուն շարժիչներ նավերի, ավտոբուսների և բեռնատար մեքենաների համար։
© pixabay.com
Augsburg
Դիզելային շարժիչ
Մյունխեն, 1810
Թերևս ամենահայտնի մյունխենյան «գյուտը» Օկտոբերֆեստն է։ 1810 թ․ թագաժառանգ արքայազն Լուդվիգի հարսանիքի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունը, որի ժամանակ տեղի են ունենում ձիավազքի մրցումներ, ժամանակի ընթացքում դառնում է ամենասիրված տոներից մեկը, որին մասնակցում է տարեկան 6 միլիոն մարդ։Այնուամենայնիվ, գիտության բնագավառում Մյունխենն առաջարկելու շատ բան ունի՝ 15 համալսարան և ակադեմիա, Մաքս Պլանկի 11 ինստիտուտ, Ֆրաունհոֆերի 3 ինստիտուտ, Լայբնիցի 4 ինստիտուտ և Նոյհերբերգում գտնվող Հելմհոլտցի կենտրոնը։ Այս բոլոր հաստատություններում իդեալական պայմաններ են ստեղծված կրթական և հետազոտական նպատակների իրականացման համար։
© picture alliance/Ruth Botzenhardt
München
Օկտոբերֆեստ