Ծիր Կաթին (c)

Ժամանակն ու տարածությունը՝ այլ չափումներում

Տիեզերքում անհավանական մեծ տարածություններն արտահայտվում են լուսային տարիներով՝ ժամանակով, երբ լույսը կանցնի որոշ հեռավորությունը: Լույսի արագությունը վակուումում, և հետևաբար տիեզերքի տարածության մեջ, կազմում է 299,792,458 մետր կամ գրեթե 300,000 կիլոմետր վայրկյանում: Մեկ տարին հավասար է 31,6 միլիոն վայրկյանի, ուստի մեկ լուսային տարին 9,46 x 10¹² = 9,46 տրիլիոն կիլոմետրի:

Երկրի և Լուսնի միջև միջին հեռավորությունը
1,28 լուսային վայրկյան/384,400 կմ

Երկրի և Արևի միջև միջին հեռավորությունը
499 լուսային վայրկյան/149,597,870 կմ
Այսպիսով, Արևից լույսը մեզ հասնում է մոտավորապես ութ րոպեում: Այս հեռավորությունը կոչվում է նաև <<աստղագիտական AU միավոր>>:

Երկրի և Նեպտունի միջև միջին հեռավորությունը
մոտ 4 լուսային ժամ/4,5 միլիարդ կմ
Նեպտունը մեր Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակն է:

Երկրի և Կենտավրոսի Պրոքսիմայի միջև միջին հեռավորությունը
4,244 լուսային տարի
Կենտավրոսի Պրոքսիման մեր Արեգակնային համակարգից դուրս ամենամոտ աստղն է:

Երկրի և Անդրոմեդայի գալակտիկայի միջև միջին հեռավորությունը
2,5 միլիոն լուսային տարի
Անդրոմեդայի գալակտիկան գիշերային երկնքում անզեն աչքով տեսանելի ամենահեռավոր օբյեկտն է:

տեսանելի Տիեզերքի գնահատված չափը
93 միլիարդ լուսային տարի
 

Համագործակցության գործընկեր

GI-Logo MPG Logo