UMI | Տիեզերք։ Մարդ։ Ինտելեկտ։
Գերմանիայում առաջադեմ գիտական հետազոտությունների մասին տեղեկատվությունը, որը հարմարեցված է երիտասարդ գերմաներեն սովորողների համար և ներկայացված է որպես ինտերակտիվ շրջիկ ցուցահանդես հինգ հիմնական թեմաներով.
Տիեզերք | Մարդկության պատմություն | Ուղեղ | Անտրոպոցեն | ԱԲ։
Տիեզերք
Անվերջ տարածություններ
Տիեզերքը հիացնում է մարդկանց՝ անհիշելի ժամանակներից և ամբողջ աշխարհում: Որքա՞ն մեծ է այն։ Ինչպե՞ս է այն առաջանում։ Արդյո՞ք կյանք կա այնտեղ։
Մարդկության պատմությունը
Ինչպես է ամեն ինչ սկսվել․ <<Ժամանակակից մարդու>> ուղին
Մարդկությունը ծնվել է Աֆրիկայում։ Այնտեղից Homo erectus-ը տարածվել է Եվրոպա և Ասիա ավելի քան 1,5 միլիոն տարի առաջ: Այս նախնահայրից առաջացել է Homo sapiens-ը` այսպես կոչված ժամանակակից մարդը, ինչպես նաև նրա մերձավոր ազգականները` նեանդերթալյան և դենիսովյան մարդը:
Ուղեղ
Աշխարհը մեր գլխում
Շնչել, խոսել, քայլել, ծիծաղել, որոշում կայացնել. ամեն ինչ սկսվում է մեր գլխում։ Մեր ուղեղը սահմանում է ընկալումները, գործողությունները, մտքերը և զգացմունքները, և նույնիսկ մեր բնավորությունը։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք քնում ենք, զգում ենք, սովորում ենք, մոռանում ենք։
Անտրոպոցեն
Արդյո՞ք աշխարհը ձեռակերտ է։
Մարդը փոխում է իր միջավայրը: Այսօր նա որոշիչ գործոն է ողջ երկրային համակարգի տոսանկյունից՝ կլիմայի փոփոխությունից մինչև կենսաբազմազանություն։ Բայց արդյոք սա բավարա՞ր <<մարդու դարաշրջանի>>՝ անթրոպոցենի (հին հունարեն ánthropos – մարդ)՝ մասին խոսելու համար։
Արհեստական բանականություն
Գիտությու՞ն, թե սուտ։
<<Արհեստական բանականություն>> (ԱԲ) արտահայտությունը (կամ անգլերեն <<Artificial Intelligence>> (AI)) առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1955 թվականին՝ կապված համաժողովի հետ, որտեղ, օրինակ, ներկայացվել են առաջին ծրագրերը, որոնք կարող էին շախմատ խաղալ։ 40 տարի անց Deep Blue շախմատային համակարգիչը հաղթում է աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին։ Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է արհեստական բանականությունը: Ինչպե՞ս է այն առաջանում։