UMI
Ո՞րտեղից ենք եկել։ Ու՞ր ենք գնում։ Ի՞նչն է սահմանում մեզ որպես մարդկանց ։Մաքս Պլանկի անվ․ միության հետ համագործակցությամբ՝ Գյոթե -Ինստիտուտի կողմից իրականացված UNIVERSUM.MENSCH.INTELLIGENZ. (UMI)՝ <<Տիեզերք. Մարդ. Ինտելեկտ>>՝ նոր ցուցահանդեսի հիմնական գաղափարը մարդկության հիմնարար հարցերն են։ Ցուցահանդեսի հինգ թեմատիկ ոլորտները՝ Տիեզերք, Homo sapiens-ի ուղին, Ուղեղ, Կյանքը անտրոպոցենում և Արհեստական բանականությունը, անդրադառնում և կապում են այս հարցերը: Միևնույն ժամանակ, դրանք չափազանց արդիական են գիտական տեսանկյունից։
Ցուցահանդե - Բացումը Մյունխենում 2021 թ․ հունիսին
<<UMI>>-ն ներկայացնում է ժամանակակից գիտական հետազոտությունները Գերմանիայում գերմաներեն սովորողների համար՝ հինգ մեծ թեմատիկ ոլորտներով շրջիկ ցուցահանդեսում.
Տիեզերք | Մարդկության պատմություն | Ուղեղ | Անտրոպոցեն | ԱԲ
Ինտերակտիվ տարրերի, լուսանկարների, գրաֆիկայի, անիմացիաների, տեսանյութերի և փոդքասթերի օգնությամբ <<UMI>>-ն ուսումնասիրում է կարևոր խնդիրները, որոնք վաղուց անհանգստացրել են մեզ՝ որպես Երկրի վրա գտնվող մարդկանց, և որոնք այսօր շատ արդիական են նաև գիտական առումով:
Տիեզերք
Անվերջ տարածություններ
Տիեզերքը հիացնում է մարդկանց՝ անհիշելի ժամանակներից և ամբողջ աշխարհում: Որքա՞ն մեծ է այն։ Ինչպե՞ս է այն առաջանում։ Արդյո՞ք կյանք կա այնտեղ։
Մարդկության պատմությունը
Ինչպես է ամեն ինչ սկսվել․ <<Ժամանակակից մարդու>> ուղին
Մարդկությունը ծնվել է Աֆրիկայում։ Այնտեղից Homo erectus-ը տարածվել է Եվրոպա և Ասիա ավելի քան 1,5 միլիոն տարի առաջ: Այս նախնահայրից առաջացել է Homo sapiens-ը` այսպես կոչված ժամանակակից մարդը, ինչպես նաև նրա մերձավոր ազգականները` նեանդերթալյան և դենիսովյան մարդը:
Ուղեղ
Աշխարհը մեր գլխում
Շնչել, խոսել, քայլել, ծիծաղել, որոշում կայացնել. ամեն ինչ սկսվում է մեր գլխում։ Մեր ուղեղը սահմանում է ընկալումները, գործողությունները, մտքերը և զգացմունքները, և նույնիսկ մեր բնավորությունը։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք քնում ենք, զգում ենք, սովորում ենք, մոռանում ենք։
Անտրոպոցեն
Արդյո՞ք աշխարհը ձեռակերտ է։
Մարդը փոխում է իր միջավայրը: Այսօր նա որոշիչ գործոն է ողջ երկրային համակարգի տոսանկյունից՝ կլիմայի փոփոխությունից մինչև կենսաբազմազանություն։ Բայց արդյոք սա բավարա՞ր <<մարդու դարաշրջանի>>՝ անթրոպոցենի (հին հունարեն ánthropos – մարդ)՝ մասին խոսելու համար։
Արհեստական բանականություն
Գիտությու՞ն, թե սուտ։
<<Արհեստական բանականություն>> (ԱԲ) արտահայտությունը (կամ անգլերեն <<Artificial Intelligence>> (AI)) առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1955 թվականին՝ կապված համաժողովի հետ, որտեղ, օրինակ, ներկայացվել են առաջին ծրագրերը, որոնք կարող էին շախմատ խաղալ։ 40 տարի անց Deep Blue շախմատային համակարգիչը հաղթում է աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին։ Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է արհեստական բանականությունը: Ինչպե՞ս է այն առաջանում։