© Վիլիան Ժուստեն դե Վասկոնսելոս / Unsplash
Կլիման կրիտիկական իրավիճակում
Վերջին 200 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում միջին ջերմաստիճանն աճել է մոտ մեկ աստիճան ըստ Ցելսիուսի։ Սա կարող է թվալ շատ քիչ, բայց համեմատած անցած 12000 տարիների հետ, սա շատ կտրուկ աճ է:
Կլիմայի փոփոխությունն իսկապես տեղի է ունենում, և դրա պատճառը մարդն է: Այսպես ասում են մասնագետների 99 տոկոսը։ Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խումբը ընդունում է, որ կլիմայի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է ջերմոցային գազերի արտանետումներով՝ հիմնականում ածխածնի երկօքսիդով (CO2) ածուխի, նավթի և բնական գազի այրումից: Սակայն կարևոր դեր է խաղում նաև կենդանական ծագման մթերքների արտադրությունը։
Մինչդեռ շատ մարդիկ կոչ են անում շուտափույթ քայլեր ձեռնարկել, ինչպես, օրինակ, երիտասարդ շվեդուհի Գրետա Թունբերգը: 2018 թվականին այն ժամանակ 15-ամյա աղջիկը սկսում է իր դասադուլը, որը վերածվում է միջազգային շարժման։ <<Ուրբաթներ հանուն ապագայի>> հասարակական շարժման համար կլիմայի հետ կապված կրիտիկական իրավիճակը 21-րդ դարի գլխավոր խնդիրներից է։
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառեցված
Ոչ մի տեղ կլիմայի փոփոխությունն այնքան ցայտուն չէ, որքան Արկտիկայում: Ահա թե ինչու Ալֆրեդ Վեգեների անվ․ Բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականի հոկտեմբերին մեկնարկում է Արկտիկայի պատմության մեջ ամենամեծ արշավախումբը։ Ողջ տարվա ընթացքում <<Պոլարշտերն>> հետազոտական նավը սահում է Հյուսիսային բևեռով սառույցի մի մեծ շերտի մեջ սառեցված վիճակում: 20 երկրների գիտնականները ամբողջ տարվա ընթացքում ուսումնասիրում են Արկտիկան նավի շուրջ:
© Շտեֆան Հենդրիքս / Ալֆրեդ Վեգեների անվ․ Բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտ / CC BY-SA 4.0
Հավաքված տվյալների գնահատումը կշարունակվի տարիներ շարունակ։ Այնուամենայնիվ, որոշ բաներ արդեն ակնհայտ են։ Օրինակ՝ ջերմաստիճանը 2019/20-ի ձմռանը մոտ տասը աստիճան ավելի բարձր էր, քան այն, որը չափել էր բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը 125 տարի առաջ՝ կլիմայի փոփոխությունը արագանում է:
Մեր մոլորակի վրա արձակված յուրաքանչյուր ածխաթթու գազի մեկ տոննայի դիմաց ամառվա ընթացքում Արկտիկայի սառցե ծածկույթը նվազում է երեք քառակուսի մետրով: Սա Մաքս Պլանկի անվան միության Օդերևութաբանության ինստիտուտի և Համբուրգի համալսարանի կլիմայագետ Դիրկ Նոտսի կողմից իրականացված միջազգային հետազոտության արդյունքն է: Հյուսիսային բևեռը դեռևս ամբողջ տարին ծածկված է ծովային սառույցով: Ամեն ամառ սառույցի մակերեսը նվազում է, իսկ ձմռանը կրկին մեծանում է: Սակայն վերջին 40 տարիների ընթացքում Արկտիկայում ամռանը սառցե ծածկույթի տարածքը կրճատվել է մոտ կեսով: Եվ հետազոտողների հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ եթե մենք արագ նվազեցնենք CO2-ի արտանետումները, այս դարի կեսերին Արկտիկայում որոշ ամառային ժամանակաշրջաններում սառույց չի մնա: Որքան փոքրանում է սառույցի մակերեսը, այնքան արեգակնային ճառագայթումը ավելի քիչ է արտացոլվում, և փոխարենը այն կլանվում է օվկիանոսի կողմից: Ջուրը գնալով տաքանում է։ Ձմռանը սառույցը բաժանում է համեմատաբար տաք ջուրը շատ ավելի սառը օդից, հակառակ դեպքում օվկիանոսը հսկայական ջերմություն կարձակեր:
© Max-Planck-Gesellschaft
© Sebastian Brill / Max- Planck-Institut für Chemie, Mainz
Բրազիլիայի Ամազոնյան անտառները մեծ նշանակություն ունեն Երկրի կլիմայի համար։ Նրանք կազմում են ցամաքի միայն չորս տոկոսը, բայց տեղափոխում են հսկայական քանակությամբ ջուր և էներգիա: Գերմանա-բրազիլական համատեղ նախագծում ուսումնասիրվում է անտառների ազդեցությունը մթնոլորտի և կլիմայի վրա ամբողջ աշխարհում: Ամենակարևոր գործիքը <<Բարձր աշտարակի մթնոլորտային աստղադիտարանը>> կամ կարճ ATTO-ն է (անգլ.՝ <<Atmospheric Tall Tower Observatory>>). Այս 325 մետր բարձրությամբ աշտարակը կանգնած է անձրևային անտառի մեջտեղում՝ հեռու ցանկացած քաղաքակրթությունից: Ժամանակակից չափիչ գործիքները մշտապես տվյալներ են հավաքում ջերմոցային գազերի և աերոզոլային մասնիկների կոնցենտրացիայի, ամպերի հատկությունների և օդի շարժման վերաբերյալ: Սա թույլ է տալիս հետազոտողներին վերլուծել կուսական անտառների և դրա վրայով անցնող օդային զանգվածների փոխազդեցությունը: ATTO նախագիծը համակարգվում է Յենայի Մաքս Պլանկի անվ․ միության կենսաերկրաքիմիայի ինստիտուտի տնօրեն Սյուզան Թրամբորեի և Մանաուսի Ամազոնիայի հետազոտությունների ազգային ինստիտուտի Բետո Կեսադայի կողմից:
© Մաքս Պլանկի անվ․ միություն
© Գերմանական ապագայի մրցանակ / Անսգար Պուդենց
Բոլոր ածխածնային հումքը ինչ-որ պահին գտնվում է մթնոլորտում՝ որպես CO2 ջերմոցային գազ: Ուստի, ի թիվս այլ բաների, անհրաժեշտ է նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը։ Միաժամանակ, քիմիական արդյունաբերությունը մեծ քանակությամբ ածխածնի կարիք ունի՝ որպես իր արտադրանքի հումք։ Այսօր այդ նպատակների համար հիմնականում օգտագործվում է նավթը։ Մյուլհեյմի Մաքս Պլանկի անվ․ միության քիմիական էներգիայի փոխակերպման ինստիտուտից Վալտեր Լեյթները և նրա թիմը ցանկանում են փոխարինել այն CO2-ով և այդպիսով արդյունավետ օգտագործել ածխածնի երկօքսիդը, որն արդեն հասանելի է: Այնուամենայնիվ, կլիմայի համար վնասակար ածխածնի երկօքսիդը հումքի վերածելը հեշտ չէ, քանի որ ածխածնի և թթվածնի միջև կապը շատ կայուն է: Այն կոտրելու համար մեծ էներգիա է պահանջվում: Այս դեպքում օգնում են կատալիզատորները: Դրանք նվազեցնում են քիմիական ռեակցիայի համար անհրաժեշտ էներգիան և ուղղում այն ցանկալի ուղղությամբ։ Մյուլհեյմի գիտնականները հատուկ կատալիզատորներ են մշակում CO2-ը ջրածնի և այլ քիմիական բաղադրիչների հետ համատեղելու համար։
Մինչդեռ շատ մարդիկ կոչ են անում շուտափույթ քայլեր ձեռնարկել, ինչպես, օրինակ, երիտասարդ շվեդուհի Գրետա Թունբերգը: 2018 թվականին այն ժամանակ 15-ամյա աղջիկը սկսում է իր դասադուլը, որը վերածվում է միջազգային շարժման։ <<Ուրբաթներ հանուն ապագայի>> հասարակական շարժման համար կլիմայի հետ կապված կրիտիկական իրավիճակը 21-րդ դարի գլխավոր խնդիրներից է։
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառեցված
Ոչ մի տեղ կլիմայի փոփոխությունն այնքան ցայտուն չէ, որքան Արկտիկայում: Ահա թե ինչու Ալֆրեդ Վեգեների անվ․ Բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականի հոկտեմբերին մեկնարկում է Արկտիկայի պատմության մեջ ամենամեծ արշավախումբը։ Ողջ տարվա ընթացքում <<Պոլարշտերն>> հետազոտական նավը սահում է Հյուսիսային բևեռով սառույցի մի մեծ շերտի մեջ սառեցված վիճակում: 20 երկրների գիտնականները ամբողջ տարվա ընթացքում ուսումնասիրում են Արկտիկան նավի շուրջ:
© Շտեֆան Հենդրիքս / Ալֆրեդ Վեգեների անվ․ Բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտ / CC BY-SA 4.0
Հավաքված տվյալների գնահատումը կշարունակվի տարիներ շարունակ։ Այնուամենայնիվ, որոշ բաներ արդեն ակնհայտ են։ Օրինակ՝ ջերմաստիճանը 2019/20-ի ձմռանը մոտ տասը աստիճան ավելի բարձր էր, քան այն, որը չափել էր բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը 125 տարի առաջ՝ կլիմայի փոփոխությունը արագանում է:
Արկտիկան առանց սառույցի՞։
© Դիրկ ՆոլցՄեր մոլորակի վրա արձակված յուրաքանչյուր ածխաթթու գազի մեկ տոննայի դիմաց ամառվա ընթացքում Արկտիկայի սառցե ծածկույթը նվազում է երեք քառակուսի մետրով: Սա Մաքս Պլանկի անվան միության Օդերևութաբանության ինստիտուտի և Համբուրգի համալսարանի կլիմայագետ Դիրկ Նոտսի կողմից իրականացված միջազգային հետազոտության արդյունքն է: Հյուսիսային բևեռը դեռևս ամբողջ տարին ծածկված է ծովային սառույցով: Ամեն ամառ սառույցի մակերեսը նվազում է, իսկ ձմռանը կրկին մեծանում է: Սակայն վերջին 40 տարիների ընթացքում Արկտիկայում ամռանը սառցե ծածկույթի տարածքը կրճատվել է մոտ կեսով: Եվ հետազոտողների հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ եթե մենք արագ նվազեցնենք CO2-ի արտանետումները, այս դարի կեսերին Արկտիկայում որոշ ամառային ժամանակաշրջաններում սառույց չի մնա: Որքան փոքրանում է սառույցի մակերեսը, այնքան արեգակնային ճառագայթումը ավելի քիչ է արտացոլվում, և փոխարենը այն կլանվում է օվկիանոսի կողմից: Ջուրը գնալով տաքանում է։ Ձմռանը սառույցը բաժանում է համեմատաբար տաք ջուրը շատ ավելի սառը օդից, հակառակ դեպքում օվկիանոսը հսկայական ջերմություն կարձակեր:
Հետազոտություն երկնքի և երկրի միջև
© Sebastian Brill / Max- Planck-Institut für Chemie, Mainz
Բրազիլիայի Ամազոնյան անտառները մեծ նշանակություն ունեն Երկրի կլիմայի համար։ Նրանք կազմում են ցամաքի միայն չորս տոկոսը, բայց տեղափոխում են հսկայական քանակությամբ ջուր և էներգիա: Գերմանա-բրազիլական համատեղ նախագծում ուսումնասիրվում է անտառների ազդեցությունը մթնոլորտի և կլիմայի վրա ամբողջ աշխարհում: Ամենակարևոր գործիքը <<Բարձր աշտարակի մթնոլորտային աստղադիտարանը>> կամ կարճ ATTO-ն է (անգլ.՝ <<Atmospheric Tall Tower Observatory>>). Այս 325 մետր բարձրությամբ աշտարակը կանգնած է անձրևային անտառի մեջտեղում՝ հեռու ցանկացած քաղաքակրթությունից: Ժամանակակից չափիչ գործիքները մշտապես տվյալներ են հավաքում ջերմոցային գազերի և աերոզոլային մասնիկների կոնցենտրացիայի, ամպերի հատկությունների և օդի շարժման վերաբերյալ: Սա թույլ է տալիս հետազոտողներին վերլուծել կուսական անտառների և դրա վրայով անցնող օդային զանգվածների փոխազդեցությունը: ATTO նախագիծը համակարգվում է Յենայի Մաքս Պլանկի անվ․ միության կենսաերկրաքիմիայի ինստիտուտի տնօրեն Սյուզան Թրամբորեի և Մանաուսի Ամազոնիայի հետազոտությունների ազգային ինստիտուտի Բետո Կեսադայի կողմից:
CO2-ի խելացի օգտագործումը