Collage: kocmoc
Homo sapiens-ի ուղին
Մարդկությունը ծնվել է Աֆրիկայում։ Այնտեղից Homo erectus-ը տարածվել է Եվրոպա և Ասիա ավելի քան 1,5 միլիոն տարի առաջ:
Այս նախնահայրից առաջացել է Homo sapiens-ը` այսպես կոչված ժամանակակից մարդը, ինչպես նաև նրա մերձավոր ազգականները` նեանդերտալյան և դենիսովյան մարդը:
Homo sapiens-ի զարգացումը սկսվել է մոտ 300000 տարի առաջ Աֆրիկայում: <<Ժամանակակից մարդուն>> բնորոշող հատկանիշներն առաջանում են միմյանցից անկախ մայրցամաքի տարբեր շրջաններում։ Դրանք միավորվում են միայն էվոլյուցիայի ընթացքում՝ որը տևում է մի քանի հազար տարի։ Աֆրիկայից դուրս գալով Homo sapiens-ը բնակեցնում է աշխարհը մի քանի ալիքներով: Իր ճանապարհին նա հանդիպում է մարդկանց ավելի վաղ տեսակների: Բայց <<ժամանակակից մարդը>> հաղթում է՝ հավանաբար իր հետաքրքրասիրության և հարմարվողականության շնորհիվ։ Սա նշանակում է, որ այսօր աշխարհում ապրող բոլոր մարդիկ պատկանում են Homo sapiens տեսակին, անկախ նրանից, թե որքան տարբեր տեսք ունեն նրանք:
Ուղիղ քայլվածք
Homo erectus նշանակում է <<ուղիղ քայլող մարդ>>: Ուղիղ քայլվածքը հայտնվում է մի քանի անգամ և տարբեր վայրերում։ Շարժման այս ձևը սավաննայում ունի էվոլյուցիոն որոշիչ առավելություն: Այնտեղ վազելն ավելի կարևոր է, քան սողալը։ Եթե գլուխը խոտից վեր է՝ ապա գիշատիչներին կարելի է ավելի վաղ տեսնել: Homo erectus-ը, իսկ ավելի ուշ՝ Homo sapiens-ը երկար տարածությունների լավ վազորդներ են, որոնք ապացուցել են, որ շատ օգտակար են որսի համար: Նրանք այլևս հաստ վերարկու չունեն՝ վազելիս գերտաքացումից խուսափելու համար։ Հաջողակ որսորդներ լինելով՝ առաջին մարդիկ ուտում էին շատ կենդանական սպիտակուցներ և ճարպեր: Սա թույլ է տալիս մեր մեծ ուղեղին զարգանալ՝ ինչը մեծ էներգիա է պահանջում: