© Felix Riess; CC BY-SA 3.0 DE
Ուղեղը և շրջակա միջավայրը
Ուղեղը շարժառիթի կարիք ունի
Աշխարհը, որը մենք ընկալում ենք, արտաքին աշխարհի օբյեկտիվ արտացոլումը չէ: Ավելի շուտ դա պատկեր է, որը ստեղծվում է ուղեղում շրջակա միջավայրի հետ մշտական փոխանակման արդյունքում։ Ուղեղն անընդհատ ենթադրություններ է անում շրջակա միջավայրի մասին և դրանք համեմատում զգայարանների միջոցով ուղեղ ներթափանցող տպավորությունների հետ։ Յուրաքանչյուր մարդ, հետևաբար, մասամբ ապրում է իր յուրահատուկ աշխարհում:
Մաքս Պլանկի անվ․ միության Մարդու զարգացման ինստիտուտի և Բեռլինի Շարիտե բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես է ծայրահեղ պայմաններում կյանքը ազդում ուղեղի վրա՝ ուսումնասիրելով բևեռային հետախույզներին, որոնք ամիսներ են անցկացնում Անտարկտիդայում՝ ծայրահեղ բնապահպանական և սոցիալական մեկուսացման պայմաններում: Բեռլինի հետազոտողների ստացած առաջին արդյունքները ցույց են տալիս, որ նման կենսապայմաններում հիպոկամպը փոքրանում է։ Այն ազդում է տարածական մտածողության, ուշադրության և հիշողության ձևավորման վրա:
© Մաքս Պլանկի անվ․ Միություն
Անկախ նրանից, թե ես գնում եմ զբոսնելու անտառում, քաղաքով մեկ, անկախ նրանից, թե երկար ժամանակ ապրում եմ էքստրեմալ միջավայրում, օրինակ՝ Անտարկտիդայում, միջավայրը, որտեղ ես ապրում եմ, փոխում է իմ ուղեղը։ Ինչպես՝ այս մասին մեզ ասում է բնապահպանական հոգեբան Սիմոնե Կյունը Բեռլինի Մաքս Պլանկի անվ․ միության Մարդու զարգացման ինստիտուտից: