Աերոլուսանկար Աերոլուսանկար | © Քրիստիան Պաուշերտ / Adobe Stock

Երկրի պատկերը

Մարդը փոխում է Երկրագունդը հազարավոր տարիներ շարունակ։ Նույնիսկ առաջին գյուղացիները ծառեր էին կտրում՝ դաշտեր ու արոտավայրեր ստեղծելու համար։ Մինչդեռ, մարդիկ օգտագործում են ամբողջ երկրի մակերեսի մոտ 50 տոկոսը։ Ամենամեծ մասնաբաժինը՝ 37 տոկոսը՝ բաժին է ընկնում գյուղատնտեսությանը։

Լանդշաֆտի, տեսակների բազմազանության և ջրային հաշվեկշռի վրա բացասական ազդեցությունը հիմնականում պայմանավորված է ինտենսիվ արդյունաբերական գյուղատնտեսությամբ: Բայց կան նաև այլ գործոններ, որոնք անընդհատ փոխում են Երկրի պատկերը։ Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Տոկիոն, Սան Պաուլոն, Նյու Յորքը, Կահիրեն կամ Շանհայը, միլիոնավոր մարդիկ ապրում են սահմանափակ տարածքներում: Ճանապարհներն և երկաթուղային գծերը ձգվում են ամբողջ աշխարհով մեկ։ Եվ մեր ժառանգությունը՝ միկրոպլաստմասից սկսած մինչև միջուկային թափոններ, կփոխանցվի հաջորդ սերունդներին՝ երբ մենք ինքներս այլևս գոյություն չենք ունենա Երկրի վրա:

Պլաստիկի ծով

Իսպանիայի հարավում գտնվող Ալմերիա նահանգում արտահանման նպատակով միլիոնավոր տոննա վարունգ, լոլիկ, պղպեղ, ավոկադո և ելակ են աճեցնում, որոնց մեկ երրորդը ուղարկվոում է Գերմանիա։ Գրեթե բոլոր այդ մշակաբույսերը աճեցվում են արհեստական ոռոգմամբ ջերմոցներում։ Մոտ 350 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող այս հսկայական <<պլաստիկի ծովում>> համարյա ամբողջ լանդշաֆտը ծածկված է պլաստիկ հովանոցներով։ Կենդանիների և վայրի բույսերի համար տեղ չկա։ Բացի այդ, ինտենսիվ ոռոգումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցմանը, և տարածքը դառնում է ավելի չոր: Թունաքիմիկատներն ու հանքային պարարտանյութերը նույնպես նպաստում են նրան, որ ջերմոցներից դուրս գրեթե ոչինչ չի ապրում։

Գետը մարդու ազդեցության տակ

Mississippi © Meandering Mississippi. Map by Harold N. Fisk, U.S. Army Corps of Engineers, 1944 | Geological Investigation of the Alluvial Valley of the Lower Mississippi River

Անթրոպոցենը ավելին է, քան կլիմայի փոփոխությունը: Գործունեության ընթացքում մարդը փոխում է ամբողջ, այդ թվում ՝ հսկայական լանդշաֆտները։ Օրինակ՝ Միսիսիպին՝ աշխարհի ամենամեծ գետերից մեկը։ Նրա ավազանը զբաղեցնում է ԱՄՆ ցամաքային տարածքի գրեթե 40 տոկոսը։ 3778 կիլոմետր երկարությամբ գետը հոսում է Միացյալ Նահանգների ողջ կենտրոնական տարածքով և հանդիսանում է երկրի բնապահպանական, սոցիալական, արդյունաբերական և պատմական փոփոխությունների արտացոլումը։ Այսօր Միսիսիպին հսկայական գյուղատնտեսական և արդյունաբերական միջանցք է։ Նրա ափերին հայտնաբերվում են ուրանի արտադրության, նավթավերամշակման և պողպատի գործարանների ռադիոակտիվ թափոններ, ինչպես նաև Սենթ Լուիսի նման քաղաքներ՝ որոնք այժմ գտնվում են ապաարդյունաբերականացման փուլում: Տարբեր մշակույթները թողել են իրենց հետքերը և խառնվել այստեղ, և պատմական անհավասարությունը դեռևս նկատելի է։ <<Միսիսիպի։ Գետ։ Անթրոպոցեն>> միջդիսցիպլինար նախագծի շրջանակներում գերմանացի և ամերիկացի գիտնականները համատեղ ուսումնասիրել են գետը որպես Երկրի մարդկանց կողմից փոփոխության իդեալական օրինակ:


© Haus der Kulturen der Welt/Max Planck Institute for the History of Science


Դիատոմային ջրիմուռները մարսում են պլաստիկը

Պլաստիկ (PET) շշերը ամբողջ աշխարհում չեն վերամշակվում, հայտնվում են աղբավայրերում: Նրանց մեծ մասը հայտնվում է օվկիանոսում: Ընթացիկ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը ծովերում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: Մարբուրգում բջջային կենսաբանները աշխատում են աղի ջրի մեջ պլաստիկը քայքայելու վրա: Արդեն մի քանի տարի է հայտնի է, որ որոշ մանրէներ կարող են լուծարել պլաստիկը (PET) հատուկ ֆերմենտների՝ <<պէտազազերի>>, հաշվին։ Բայց ոչ ծովի ջրի մեջ: Այդ պատճառով, Մարբուրգում հետազոտողները իրենց փորձերի մեջ օգտագործում են ծովային դիատոմային ջրիմուռներ: Այդ միաբջիջ օրգանիզմների մեջ տեղադրվում է մանրէի մոդիֆիկացված գենը՝ որը պատասխանատու է ֆերմենտ պետազայի արտադրության համար։ Այժմ դիատոմային ջրիմուռները կարող են արտադրել ֆերմենտներ և պառակտել պլաստիկը։ Գիտնականները լաբորատոր պայմաններում ապացուցել են, որ ՊԷՏ միկրոպլաստիկը կարելի է հեռացնել ծովի ջրից, բայց մինչև արդյունավետ տեխնոլոգիական օգտագործման դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
 


Կառուցվածքային փոփոխություն՝ սերունդների նախագիծ

Fluss Emscher © Rupert Oberhäuser / Alamy Stock Foto

1980-ականներին Էմշերը համարվում էր Գերմանիայի ամենակեղտոտ գետը։ Այն հոսում է Ռուրի շրջանով, որտեղ 19-րդ և 20-րդ դարերում հանքարդյունաբերությունն ու արդյունաբերությունը զարգացած էին։ Այստեղ դեռ երկար ժամանակ չի կարելի կառուցել ստորգետնյա արտահոսքի կոյուղի, քանի որ ածխի արտադրության պատճառով անընդհատ խորխորատներ են առաջանում։ Այդ պատճառով կեղտաջրերը թափվում էին գետը։ Այն ժամանակ դա ոչ այլ ինչ էր, քան գարշահոտ բետոնե հատակով կոյուղի: Էմշերի և նրա բազմաթիվ վտակների ռենատուրացիան Ռուրի տարածքում սկսվել է 30 տարի առաջ: Այս պահին գետի 326 կիլոմետր երկարության մոտ կեսն արդեն բնական վիճակում է։ Այսօր նրա ափերին կրկին հազվադեպ հանդիպող ծղնիներ են ապրում։ Այս էկոլոգիական վերակառուցումն աշխարհում այս տեսակի խոշորագույն նախագիծն է, և արժե ավելի քան հինգ միլիարդ եվրո: Այսօր Ռուրի շրջան են ժամանում նմանատիպ խնդիրներով տարբեր երկրների պատվիրակություններ՝ այս հաջող փորձը ուսումնասիրելու նպատակով։
 

Համագործակցության գործընկեր

GI-Logo MPG Logo