© EHT Cooperation
Սև խոռոչ
Վերևում ներկայացված պատկերը առաջին հայացքից որոշ չափով մշուշոտ է թվում: Եվ, այնուամենայնիվ, 2019 թվականի գարնանը այս պատկերն է հայտնվում աշխարհի թերթերի առաջին էջերում։ Քանի որ սա սև խոռոչի առաջին լուսանկարն է:
Նման նկար անելու համար աստղադիտակը պետք է լինի համարյա Երկրի տրամագծի չափին հավասար։ Հետևաբար, 2017 թվականին Event Horizon Telescope համագործակցության գիտնականները միավորեցին ութ ռադիոաստղադիտակներ, որոնք տեղակայված են երկրագնդի տարբեր կիսագնդերում՝ հսկայական վիրտուալ աստղադիտակի մեջ: Ի թիվս այլոց, ներգրավված է APEX աստղադիտակը Չիլիում, IRAM աստղադիտակը Իսպանիայում և Հարավային բևեռի Ամունդսեն-Սքոթ Անտարկտիկայի կայարանում տեղակայված աստղադիտակը: Չափումները համակարգվում են նանվայրկյանի ճշգրտությամբ՝ օգտագործելով ատոմային ժամացույցը: © EHT համագործակցություն, Ջոնսոն / APEX, IRAM, ք․ Նարայանան, Ջ․ Մաքմէն, JCMT/JAC, Ս. Հոստլեր, Դ. Հարվի, ESO/Կ. Մալին
Նման չափումներից ստացված տվյալների քանակը հսկայական է: Դրանք պահվում են անթիվ ՄՍՍ-ների վրա և ուղարկվում են փոստով: Սա ամենաարագ ճանապարհն է։ Ինտերնետի միջոցով այս քանակությամբ տվյալների փոխանցումը շատ ավելի երկար ժամանակ կպահանջի:
Տվյալները վերլուծվում են Բոննի Մաքս Պլանկի անվ․ միության ռադիոաստղագիտության ինստիտուտի և Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հայստեք աստղադիտարանի սուպերհամակարգիչների միջոցով:
© Մաքս Պլանկի անվ․ միության ռադիոաստղագիտության ինստիտուտ, Բոնն
Գրեթե երկու տարվա հաշվարկներից և գնահատականներից հետո 2019 թվականի ապրիլին հետազոտողները կարողացան ներկայացնել սև խոռոչի առաջին <<դիմանկարը>>։
© EHT Collaboration
Այն պատկերում է գերզանգվածային սև խոռոչ՝ Կույսի կլաստերում գերհսկա էլիպսաձև գալակտիկա M87-ի կենտրոնում: Այն գտնվում է Երկրից <<ընդամենը>> 55 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, և, հետևաբար, աստղագիտական առումով բավականին մոտ է: