Լյուդվիգ վան Բեթհովենի հուշարձանը հայրենի Բոննում © Ֆռալաք / Creative Commons

Անավարտի ավարտը

2020 թվականին Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակի պատվին երաժշտագետներն ու արհեստական ինտելեկտի մասնագետները հատուկ փորձ են անցկացնում՝ ստեղծագործում են Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան։

Իններորդի սիմֆոնիայի մեծ հաջողությունից հետո Բեթհովենն աշխատում էր իր հաջորդ սիմֆոնիայի վրա։ Սակայն 1827 թվականին նրա մահվան պահին ավարտված էին միայն մի քանի էսքիզներ։ Օգտագործելով ԱԲ մեթոդները, դրանից պետք է ստեղծվի տասներորդ սիմֆոնիայի հնարավոր տարբերակը: Դրա համար Բեթհովենի գոյություն ունեցող կոմպոզիցիաներն ուսումնասիրվել են, և հետազոտողները սիմֆոնիան դարձրել են մեքենայաընթեռնելի: Ալգորիթմները սովորում են Բեթհովենի բնորոշ ոճը և այժմ կարող են, հիմնվելով առկա էսքիզների վրա, ստեղծել իմաստալից երաժշտական կտորներ:
Երաժշտագետներն ընտրում են լավագույններն և փոխանցում են դրանք համակարգ։ Այսպիսով, քայլ առ քայլ հայտնվում է նոր ստեղծագործություն։ Այնուամենայնիվ, ԱԲ-ի կողմից ստեղծված երաժշտական ստեղծագործությունը ի սկզբանե <<պարզապես>> միապաղաղ մեղեդի է: Կոմպոզիտորների խնդիրն է այն մեկնաբանել նվագախմբի տարբեր գործիքների համար։

Նոր սիմֆոնիա է առաջանում

Այստեղ ԱԲ-ն <<նվագում է>> ապակե հարմոնիկայի մասը: Առաջին վեց տողերը, այսինքն՝ մոտավորապես առաջին տասնմեկ վայրկյանը, դեռ օրիգինալ են, պատկանում են հենց Բեթհովենին։

 
© gemeinfrei

Համագործակցության գործընկեր

GI-Logo MPG Logo