colourbox.com
Ի՞նչ է ԱԲ-ն:
<<Արհեստական բանականություն>> (ԱԲ) կամ անգլերեն <<Artificial Intelligence>> (AI) տերմինը առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1955 թվականին:
Ինֆորմատիկայի մասնագետ Ջոն Մաքքարթին այն օգտագործում է համաժողովի հետ կապված, որտեղ, ի թիվս այլ բաների, ներկայացվում են ծրագրեր, որոնք կարող են շախմատ և շաշկի խաղալ: 40 տարի անց IBM-ի Deep Blue շախմատային համակարգիչը հաղթում է աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին։ Բայց արդյո՞ք դա բանականություն է: Խնդիրը հենց սա է. խելացի մեքենաներ մշակելու փորձը ի սկզբանե հետևում է բնական բանականության հայեցակարգին, բայց նույնիսկ դրա համար դեռևս չկա համընդհանուր սահմանում: Այնուամենայնիվ, մի բան հաստատ պարզ է. ԱԲ-ի մոդելը մեր ուղեղն է՝ նեյրոնային ցանցը, որը կարող է սովորել, տրամաբանել և վերացական մտածել:
Դեռևս չկան մեքենաներ, որոնք կարող են մտածել կամ խելացիորեն փոխազդել շրջակա միջավայրի հետ, նույնիսկ եթե այսօրվա ԱԲ-ն արդեն շատ լավ պատրաստված է: Բայց այս տեխնոլոգիան արդեն իսկ խորապես փոխել է մեր առօրյան կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
<<Այն, ինչ մենք այսօր կրում ենք մեր գրպաններում, ունի սուպերհամակարգչի հզորությունը, որը գոյություն ուներ մի քանի տասնյակ տարի առաջ>>:
Պիտեր Դայան, Տյուբինգենի Մաքս Պլանկի անվ․ միության կենսաբանական կիբեռնետիկայի ինստիտուտի տնօրեն
ԱԲ-ն ինֆորմատիկայի ենթաբաժին է: Դրա նպատակն է հնարավորություն տալ համակարգիչներին ճանաչել օրինաչափությունները՝ օգտագործելով ալգորիթմներ, և ինքնուրույն որոշումներ կայացնել: ԱԲ-ն դեռ երիտասարդ մասնաճյուղ է: Ուստի նույնիսկ մասնագետների շրջանում տարբեր կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչ է արհեստական բանականությունը։ Շատերը համակարգչային համակարգի ինքնուրույն սովորելու ունակությունը համարում են արհեստական բանականության համար անհրաժեշտ նախապայման, իսկ մյուսները ԱԲ են համարում նաև պարզ ձայնային օգնականները:
Ընդհանուր առմամբ, գոյություն ունի ԱԲ-ի երեք տարբեր ձև՝ թույլ ԱԲ, ուժեղ ԱԲ և, այսպես կոչված, սուպեր-ԱԲ:
Թույլ ԱԲ
Թույլ ԱԲ-ն մասնագիտացված է մեկ ոլորտում: Այս ոլորտում նա կարող է իսկապես լավը լինել, բայց չի կարող իր գիտելիքները փոխանցել այլ ոլորտներ: Մեր սմարթֆոնները, յուրաքանչյուր ժամանակակից համակարգիչ և համացանցը նույնպես լի են թույլ ԱԲ-ներով, օրինակ, երբ սմարթֆոնը լուսանկարները հավաքում է թղթապանակների մեջ, ծրագիրը թարգմանում է տեքստերը մի լեզվից մյուսը, կամ YouTube-ն առաջարկում է հաջորդ տեսանյութը։ Թույլ ԱԲ-ները, այսպես ասած, <<նեղ մասնագետներ>> են։ Նրանք շատ լավ են անում այն, ինչ անում են, հաճախ նույնիսկ ավելի լավ, քան մարդիկ, բայց այլ բան չեն կարող անել: Այսօր գոյություն ունեցող յուրաքանչյուր ԱԲ-ն թույլ ԱԲ է:
Ուժեղ ԱԲ
Ուժեղ ԱԲ-ն կարող է կիրառել ամեն ինչ, ինչ սովորել է մի ոլորտում, նաև այլ ոլորտներում: Սա թույլ կտա ստեղծել ուժեղ ԱԲ՝ որը կնմանվի մարդկանց բանականությանը: Բայց ուժեղ ԱԲ գոյություն չունի մինչ օրս: Նույնիսկ շատ բարդ համակարգերը, ինչպիսիք են, օրինակ, ինքնավար վարորդական համակարգերը, թույլ ԱԲ են, քանի որ դրանք դեռևս սահմանափակված են հստակ ոլորտով: Մարդկային ուղեղի հետ համեմատվող բանականությունը դեռ շատ հեռու է: Արհեստական նեյրոնային ցանցերը մեքենայական ուսուցման ամենաբարդ տեսակն են: Նրանք կարևոր դեր են խաղում հզոր ԱԲ-ի հայտնագործման համար:
Սուպեր-ԱԲ
Սուպեր-ԱԲ-ն կամ արհեստական սուպերբանականությունը մարդկանցից ավելի խելացի կլիներ, և ոչ միայն որոշ խնդիրներ կամ հանձնարարված առաջադրանքներ լուծելիս, այլև նրանց ստեղծագործական և սոցիալական ունակություններով: Սուպեր-ԱԲ-ն պետք է կարողանա սահմանել իր նպատակներն ու արժեքները և դրանք հարմարեցնել ցանկացած իրավիճակի: Այն նաև հարց է առաջացնում, թե արդյոք սուպեր-ԱԲ-ն ներառում է գիտակցությունը: Որոշ համակարգեր, ինչպիսիք են հատկապես արագ և հզոր որոնման համակարգերը, երբեմն կոչվում են <<գերխելացի>>: Այնուամենայնիվ, նրանք գերազանցում են մարդկանց միայն կիրառման կոնկրետ ոլորտներում, և, հետևաբար, ի վերջո թույլ ԱԲ-ներ են: Իսկական սուպեր-ԱԲ-ն, անկասկած, կհեղափոխի աշխարհը:
Դեռևս չկան մեքենաներ, որոնք կարող են մտածել կամ խելացիորեն փոխազդել շրջակա միջավայրի հետ, նույնիսկ եթե այսօրվա ԱԲ-ն արդեն շատ լավ պատրաստված է: Բայց այս տեխնոլոգիան արդեն իսկ խորապես փոխել է մեր առօրյան կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
<<Այն, ինչ մենք այսօր կրում ենք մեր գրպաններում, ունի սուպերհամակարգչի հզորությունը, որը գոյություն ուներ մի քանի տասնյակ տարի առաջ>>:
Պիտեր Դայան, Տյուբինգենի Մաքս Պլանկի անվ․ միության կենսաբանական կիբեռնետիկայի ինստիտուտի տնօրեն
Ի՞նչ է թույլ, ուժեղ և սուպեր-ԱԲ-ն:
ԱԲ-ն ինֆորմատիկայի ենթաբաժին է: Դրա նպատակն է հնարավորություն տալ համակարգիչներին ճանաչել օրինաչափությունները՝ օգտագործելով ալգորիթմներ, և ինքնուրույն որոշումներ կայացնել: ԱԲ-ն դեռ երիտասարդ մասնաճյուղ է: Ուստի նույնիսկ մասնագետների շրջանում տարբեր կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչ է արհեստական բանականությունը։ Շատերը համակարգչային համակարգի ինքնուրույն սովորելու ունակությունը համարում են արհեստական բանականության համար անհրաժեշտ նախապայման, իսկ մյուսները ԱԲ են համարում նաև պարզ ձայնային օգնականները:Ընդհանուր առմամբ, գոյություն ունի ԱԲ-ի երեք տարբեր ձև՝ թույլ ԱԲ, ուժեղ ԱԲ և, այսպես կոչված, սուպեր-ԱԲ: