(c)
Մեր տունը տիեզերքում
Մեր Արեգակնային համակարգը բավականին փոքր տեղ է զբաղեցնում տիեզերքում։ Դա մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի, մի փոքրիկ մասն է:
Բացի մեր Արևից, այստեղ կան 100-ից 400 միլիարդ այլ աստղեր: Ծիր Կաթինը կարելի է պատկերացնել որպես հարթ պտտվող սկավառակ: Այն ունի 120,000 լուսատարի լայնություն, բայց ընդամենը մոտ 1000 լուսատարի հաստություն: Կենտրոնում գտնվում է հսկայական սև խոռոչ: Այն չորս միլիոն անգամ ավելի ծանր է, քան մեր Արևը:
Մեզ համար նույնիսկ միայն Ծիր Կաթինի չափը գրեթե աներևակայելի է: Բայց սա ամբողջ տիեզերքի, որը բաղկացած է մի քանի հարյուր միլիարդ գալակտիկաներից, միայն շատ, շատ փոքր մասն է:
Մենք Ծիր Կաթինում
Մեր Արևը գտնվում է Ծիր Կաթինի Օրիոնի թևում և պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջը 25000-ից մինչև 28000 լուսատարի հեռավորության վրա: 220-ից 240 միլիոն տարի է պահանջվում, որպեսզի մեկ անգամ պտտվի Աղեղնավոր A* կենտրոնական սև խոռոչի շուրջը, այն էլ՝ շուրջ 800,000 կմ/ժ արագությամբ:
Մեր Արեգակնային համակարգը
Արեգակնային համակարգը, որտեղ մենք ապրում ենք, ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ պտտվող գազի և փոշու սկավառակից: Այն բաղկացած է Արևից և ութ մոլորակներից։ Մոլորակները մեծ, կլոր երկնային մարմիններ են, որոնք պտտվում են աստղի շուրջ և ինք իրանով չեն փայլում: Նրանք մենակ են իրենց ուղեծրում, քանի որ նրանց համեմատաբար մեծ զանգվածը ձգում է բոլոր մյուս երկնային մարմինները, որոնք ընկած են իրենց ճանապարհին: Հռոմեացիները մոլորակներին տվել են անուններ, որոնք նրանք կրում են մինչ օրս:
Արև
Ինչպես բոլոր փայլող աստղերը, մեր Արևը էներգիա է ճառագայթում: Այս էներգիան առաջանում է արևի ներսում տեղի ունեցող ռեակցիաներից, որոնց ժամանակ ջրածնի միջուկները միաձուլվում են հելիումի միջուկների հետ։ Այս գործընթացները Երկրի վրա գրեթե ողջ օգտակար էներգիայի աղբյուրն են:
Երկար ժամանակ մարդիկ համոզված էին, որ Երկիրը գտնվում է տիեզերքի կենտրոնում։ Աստղագետ և մաթեմատիկոս Նիկոլայ Կոպեռնիկոսը կասկածի տակ է դրել դա 1514 թվականին։ Նա վստահ էր, որ մոլորակները և, հետևաբար, Երկիրը պտտվում են Արևի շուրջ։ Ցնցո՜ղ հայտարարություն։ Միայն 17-րդ դարում աշխարհի նկատմամբ այս տեսակետը աստիճանաբար ընդունվեց։
© Max-Planck-Gesellschaft
Մերկուրի
Մերկուրին Արևի շուրջ մեկ պտույտ է կատարում ընդամենը 88 օրվա ընթացքում։ Այդ պատճառով, հռոմեացիները նրան տվել են Մերկուրիի՝ աստվածների առաքյալի, անունը: Մեր Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակն ունի չափազանց բարակ մթնոլորտ։ Այդ պատճառով նրա մակերեսի ջերմաստիճանը տատանվում է Ցելսիուսի -173 աստիճանից մինչև +427 աստիճան։
Վեներա
Երկրից դիտելիս ոչ մի <<աստղ>> ավելի պայծառ չի փայլում, քան Վեներան։ Երեկոյան դա առաջին երկնային մարմինն է, որը տեսանելի է դառնում, իսկ առավոտյան վերջինն է անհետանում։ Ուստի այն կոչվում է նաև <<երեկոյան աստղ>> կամ <<առավոտյան աստղ>>։ Բայց Վեներան նույնպես ինքն իրեն չի փայլում։ Այն արտացոլում է Արևի լույսը, ինչպես մյուս բոլոր մոլորակները:
Երկիր
Ինչպիսի՜ բախտ, որ Երկիրը գտնվում է Արևից ճիշտ հեռավորության վրա: Երկրի վրա կյանքը կարող է զարգանալ միայն այս պայմանով։ Արևին ավելի մոտ կլինի շատ ավելի շոգ, իսկ ավելի հեռու՝ շատ ավելի ցուրտ: Միայն այս բնակելի գոտում ջուրը կարող է մշտապես հեղուկ լինել։ Սա մեզ հայտնի կյանքի զարգացման հիմնական նախապայմանն է:
Մարս
Մարսը կազմված է երկաթային ապարներից։ Նրա նարնջագույն-կարմիր գույնը ժանգ է: Մարսի ամենամեծ հրաբուխը ավելի քան 20 կիլոմետր բարձրություն ունի: Երկրի ամենաբարձր լեռը՝ 8848 մետր բարձրությամբ Էվերեստը, նրա կողքին բավականին փոքր տեսք ունի։ Մի քանի մարսագնաց արդեն ուսումնասիրել են մոլորակը երկրաբանական տեսանկյունից։
Յուպիտեր
Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Հսկա գազային մոլորակն ունի գրեթե Արևի բաղադրությունը, բայց այն դեռ շատ թեթև է բռնկվելու և ինքնին աստղ դառնալու համար: Յուպիտերն ունի առնվազն 79 արբանյակ։
Սատուրն
Սատուրնի հայտնի օղակները կազմված են սառույցի կտորներից և տարբեր չափերի քարերից։ Ընդհանուր առմամբ, հարթ սկավառակում կա ավելի քան 100,000 օղակ: Մյուս մոլորակները նույնպես ունեն օղակներ, միայն թե դրանք այնքան էլ հստակ ձևավորված չեն և հետևաբար այնքան էլ հեշտ չի դրանք տեսնելը:
Ուրան
Գերմանա-բրիտանացի աստղագետ և երաժիշտ Վիլհելմ Հերշելը առաջին անգամ հայտնաբերել է Ուրան սառցե մոլորակը 1781 թվականին: Ուրանը ունի առնվազն 27 արբանյակ, որոնցից շատերը նշվում են որպես Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների կերպարներ։
Նեպտուն
Նեպտունը միակ մոլորակն է, որը հնարավոր չէ տեսնել Երկրից անզեն աչքով: Այդ պատճառով այն հայտնաբերվել է միայն 1846 թվականին աստղագետ Յոհան Գոթֆրիդ Հալլեի կողմից: Ավելի վաղ մաթեմատիկոս Ուրբեն Լե Վերիեն արդեն հաշվարկել էր այս մոլորակի գոյությունն ու մոտավոր դիրքը։ Այսպիսով, Հալլեն գիտեր, թե ինչ պետք է փնտրեր։