ՏՐԱՆՍՊՈՐՏ

ԳՅՈՒՏԵՐ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏ

  • Գյուտեր՝ ավտոմոբիլաշինություն // Լուսանկարը՝ © Sam Edwards / gettyimages.de Գյուտեր՝ ավտոմոբիլաշինություն // Լուսանկարը՝ © Sam Edwards / gettyimages.de
    Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ ֆոն Պրոյսեն, կարճ՝ Կայսր Վիլհելմ II, 1859–1941, Գերմանիայի կայսր 1888-1918 թթ.
     

    «ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԺԱՄԱՆԱ-ԿԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ է։ ԵՍ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՄ ՁԻՈՒՆ»։


    Սկզբում ավտոմեքենան շատ ժամանակակիցների կողմից ենթարկվում է քննադատության։ Այն համարում են չափազանց աղմկոտ և արագ։ Կայսր Վիլհելմ II-ը նույնպես թերահավատորեն է վերաբերվում, բայց հետագայում դառնում է մոլի ավտովարորդ։ Երբ նա 1941-ին մահացավ, աշխարհում տարեկան արտադրվում էր 5 մլն ավտոմեքենա, իսկ այսօր՝ մոտ 90 մլն։
    Գյուտեր՝ ավտոմոբիլաշինություն // Լուսանկարը՝ © Sam Edwards / gettyimages.de


ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Կես ձիաուժ հզորությամբ և ժամում տասներկու կիլոմետր արագությամբ. առաջին մոտոցիկլետը հաստատ նախատեսված չէ արագ վարելու համար։ Դեռևս 1885-ին Վիլհելմ Մայբախը և Գոթլիբ Դայմլերը արտոնագրում են իրենց «ձիասայլը», բայց այն դեռ մնում է միակ նմուշը։ Առաջին սերիական մոդելները նույնպես չեն ստանում ճանաչում, քանի որ դրանք շատ թանկ են և տեխնիկապես ոչ հուսալի։

Բում տեղի է ունենում միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ պահին մեծ պահանջարկ են վայելում մոպեդները, որոնք ցանկացած ոք կարող է վարել։ Ամենատարածված մոդելներից մեկը Quickly-ն է, որը մշակվում է Նեքարսուլմում գտնվող NSU Werke գործարանի ինժեներների կողմից։ Այդ ժամանակ հարյուր հազարավոր նման մեքենաներ շրջում են Գերմանիայի փողոցներում՝ ոչ այդքան արագ, բայց հուսալի։ Առավելագույն արագությունը 40 կմ/ժ է։ «Այլևս կարիք չկա ոտքով շրջելու, եկեք «Quickly» գնելու» (Nicht mehr laufen, Quickly kaufen)․ այսպես էր հնչում հայտնի կարգախոսը։
1950-ականներին Գերմանիայում յուրաքանչյուր երիտասարդ երազում է մոպեդ ունենալու մասին

    ԳԵՐՄԱՆԻԱ․ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱԶԳ

    Առաջին մեքենան ունի երեք անիվ։ Մեքենան, որը արտոնագրվել է 1886 թվականին Կարլ Բենցի կողմից և հագեցած է ներքին այրման շարժիչով, դառնում է բենզինային շարժիչ ունեցող բոլոր մեքենաների նախահայրը։ Առաջին երկարատև ուղևորությունը կատարում է մի կին. 1888-ի օգոստոսի սկզբին Բերտա Բենցը Մաննհայմից գնում է Պֆորցհայմ և վերադառնում հետ։

    Չնայած սկզբնական անվստահությանը, 20-րդ դարի սկզբին մեքենան դարձել էր հասարակության կարգավիճակի սիրված խորհրդանիշ։ 1950-60-ական թվականներին գերմանական տնտեսության արագ զարգացման հետ զուգընթաց պահանջարկն աճում է։ Միայն Volkswagen Käfer մոդելը (Ֆոլքսվագեն բզեզ) արտադրվում է ավելի քան 21 միլիոն նմուշով։ Գերմանական ավտոարտադրողները մինչ այժմ համարվում են աշխարհում ամենահաջողակները։ Մեծանում են նաև էլեկտրական և հիբրիդային շարժիչով ավտոմեքենաների արտադրության ծավալները, վերջիններս համարվում են ապագայի տեխնոլոգիաներ։
    Ուղևորություն Բենցի առաջին արտոնագրված ավտոմեքենայով, 1888 թ․
    BMW i8 - Հիբրիդային ավտոմեքենա՝ ցանցից լիցքավորման հնարավորությամբ (անգլ․ Plug-in-Hybrid)։ Ներկայացնում է շարժիչների ժամանակակից կոնցեպտները, այդ թվում նաև սպորտային մեքենաների համար։

      ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ

      Առաջին տրամվայների քարշակները ձիերն էին։ Այդպիսի մի ձիաքարշ տրամվայ Վերներ ֆոն Սիմենսը վերածում է էլեկտրական տրամվայի։ Որպես քարշակ օգտագործվում է տասը ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Հոսանքը մատակարարվում է անիվների միջոցով։ Սակայն դա անվտանգ չէ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, այդ պատճառով ժամանակակից տրամվայները սնուցվում են օդային հոսանքագծի միջոցով։

      Ավտոմեքենայի հաղթարշավից հետո շատ տրամվայներ անհետանում են։ Սակայն ժամանակները փոխվում են։ Շատ քաղաքներ նորից աննկատ անցնում են էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների օգտագործմանը։
      Առաջին էլեկտրական տրամվայը գործարկվում է 1881 թվականին Բեռլինի Լիխթերֆելդե արվարձանում

        ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

        Դիզելային շարժիչները ամբողջ աշխարհում համարվում են որպես հուսալի, դիմացկուն և հզոր շարժիչներ։ Այնուամենայնիվ, առաջին փորձարարական մեքենան, որը պատրաստվում է Ռուդոլֆ Քրիստիան Դիզելի կողմից 1893 թվականին, չունի այդպիսի բնութագրեր։ Միևնույն ժամանակ, այն իսկական նորամուծություն է։ Շարժիչի նոր մոդելը բաղկացած է մխոցից, որի մեջ սեղմված օդը խառնվում է վառելիքի հետ։ Սեղմման ընթացքում առաջացած ջերմության ազդեցության տակ խառնուրդը այրվում է առանց լրացուցիչ բռնկման։

        Նախատիպը իսկական շարժիչի վերածելու համար Դիզելից պահանջվում է չորս տարի։ Բայց ջանքերն արդարացվում են։ Դիզելային շարժիչները գրավում են աշխարհը՝ որպես հուսալի շարժիչներ մեքենաների, բեռնատարների, ավտոբուսների և նավերի համար։
        Աշխարհում բեռնատարների մեծ մասը հագեցած է դիզելային շարժիչով

          ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԵՐ ՕԴԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

          1951 թ.-ին մյունխենցի գյուտարար Վալտեր Լինդերերը գրանցում է արտոնագիր անվտանգության օդային բարձիկի համար. «ծալված վիճակում մի տարա, որը վտանգի դեպքում ավտոմատ լցվում է օդով»։ Սակայն միայն 1960-ականներին, երբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կտրուկ աճում է, սկսվում է այս գաղափարի տեխնիկական իրագործումը։ Դա իրականության վերածելը ավելի դժվար է լինում, քան թվում էր։ Նաև տնտեսական առումով, առաջին հայացքից թվում է, թե օդային բարձիկը ձախողման է դատապարտված։

          Այնուամենայնիվ, անվտանգությունն ի վերջո հաղթանակում է։ 1981 թ.-ին օդային բարձիկով հագեցած առաջին սերիական գերմանական ավտոմեքենան է դառնում S դասի Mercedes-ը։ Այսօր ժամանակակից մեքենաները հագեցած են մի քանի օդային բարձիկներով։
          Քրեշ թեստը ցույց է տալիս, որ օդային բարձիկը բարձրացնում է ուղևորի անվտանգության մակարդակը ավտոմեքենայում

            ՄՏԱԾՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

            Երթևեկությունը լի է վտանգներով՝ մերկասառույց, թաց ավտոճանապարհ, հանկարծակի խցանումներ, հետիոտներ ճանապարհի երթևեկելի մասում։ Մարդը ինտուիցիայով կարողանում է գնահատել իրավիճակը և համապատասխանաբար արձագանքում է, բայց հաճախ դա այնքան էլ արագ չի ստացվում։

            Մեքենայով ուղևորություններն առավել անվտանգ դարձնելու համար գերմանացի արտադրողները գիտնականների հետ միասին աշխատում են վարորդներին օժանդակող համակարգեր ստեղծելու ուղղությամբ։ Նման համակարգերը, օրինակ, ռադարի, տեսախցիկների և ուլտրաձայնային տվիչնների օգնությամբ ստեղծում են շրջապատի պատկերը, բորդ-համակարգիչը մշակում է տվյալները, նախազգուշացնում է վարորդին կամ ակտիվացնում է վթարային արգելակն ու հակաարգելափակման համակարգը։ Սա ոչ միայն թույլ է տալիս խուսափել դժբախտ պատահարներից, այլև օգնում է ստեղծել տեխնիկական պայմաններ ապագայի լիովին ավտոմատացված երթերի համար։
            Գնդակ ճանապարհի երթևեկելի մասում. մեքենան գնահատում է իրավիճակը և շրջանցում է